Հասարակություն

Հ. Աբրահամյան. ԵՏՄ- ից ներկրվող ավտոմեքենաների ԱԱՀ գանձումն անօրինական է

lianaeghiazaryan

Կգնա՞ արդյոք իշխող կուսակցությունը զիջումների ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության հետ բանակցություններում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս առումով այսէր նշել է, որ ընդդիմության հետ կառավարության եւ ԱԺ աշխատակիցներն ակտիվ քննարկումներ են տանում: «Յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ` լինի ընդդիմության թե հասարակական որեւէ կազմակերպության կողմից, անպայման կընդունենք ու կքննարկենք: Կան բազմաթիվ առաջարկներ, որոնք արդեն ընդունման փուլում ենք: Մինչեւ ամսվա վերջ կասենք` որոնք են ընդունվել, որոնք` ոչ»,-մանրամասնել է Աբրահամյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ֆինանսների նախարարություն-ՊԵԿ կառուցվածքային փոփոխությունների հետեւանքով անորոշությունները որոշակի խնդիրներ են ստեղծում տնտեսվարողների համար, Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել զբաղվել բարձրացված բոլոր խնդիրներով: «Հնարավոր է, որ ես տեղյակ չլինեմ, բայց տեղեկանալու դեպքում պատրաստ եմ լուծել դրանք»,-ասել է:

Հարցին, որ ԱԺ-ում համապատասխան օրենքի ընդունումից հետո էլ ԵՏՄ անդամ երկրներից ներկրվող մեքենաների համար սահմանին ԱԱՀ է գանձվում, ինչը հարուցել է քաղաքացիների դժգոհությունը, հանրապետության վարչապետը շեշտել է. «Չի կարող այդպես լինել, օրենքն արդեն ընդունված է եւ հստակ գործում է: Եթե նման բան լինի, դա արդեն անօրինություն է»:

Վարչապետը նաեւ բոլորին հորդորել է իշխանափոխություն իրականացնել Սահմանադրությանը համապատասխան։ «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման ներկայացրած իշխանափոխության ճանապարհային քարտեզի մասին` Հովիկ Աբրահամյանը նկատել է, թե իշխանափոխության անհրաժեշտություն չկա, ժամանակ էլ չկա: «Առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրությունները: Թող աշխատեն, շատ քվեներ ստանան եւ գան իշխանության»,- ասել է վարչապետը։

Back to top button