Քաղաքական

ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում կարևոր է Վրաստանի աջակցությունը. Նալբանդյան

«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում կարևոր է Վրաստանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»,-այսօր Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանը:

Ջանելիձեի խոսքով, տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով:

Հիշեցնենք՝ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչուքյան ղեկավարը պաշտոնական այցով Հայաստանում է Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Վրացի նախարարին կընդունի Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է նաև Վրաստանի Արտգոծնախարարի հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Back to top button