Մշակույթ

Թատրոնը դերասանների եւ հանդիսատեսի աչքերով

sonahakobyan

Մարտի 27-ին ամբողջ աշխարհը կնշի Թատրոնի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց թատրոնի միջազգային օր: Թատրոնի օրվան ընդառաջ ոլորտի ձեռքբերումների, խնդիրների և ստեղծագործական համագործակցության, թատերական արվեստի  հեռանկարների  մասին են այսօր խոսել թատերական գործիչները: Ռադիոլուրը  նաև քաղաքացիներից է հետաքրքրվել, թե արդյո՞ք գնում են թատրոն և ինչ տեղ ունի իրենց կյանքում թատերական արվեստը:

 

Թատրոնի միջազգային օրն այն միակ տոնն է, որը  ՀՀ վաստակավոր արտիստ  Ջուլիետա Ստեփանյանը ոչ միայն շատ սիրում է, այլև իրեն այդ օրը լիարժեք է զգում:

Եթե Ջուլիետա Ստեփանյանի համար թատրոնի օրն է տոն, ապա ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի համար  տոն է յուրաքանչյուր օր, երբ կա բեմադրություն, փորձ, ներկայացում: Իհարկե Նիկոլայ Ծատուրյանին ուրախացնում է նաև հանդիսատեսի ակտիվությունը, ինչը վերջին շրջանում բացակայում էր:

Հասարակությունը սիրում է թատրոնն ու թատերական ներկայացումները, և սա է, որ Նիկոլայ Ծատուրյանին շատ է ուրախացնում: Ժողովրդական արտիստին ուրախացնում են նաև թատրոնի երիտասարդ դերասանների և բեմադրիչների հաջողությունները:

Նոր և ավագ սերնդի միջև տարբերություններ դնելը սխալ է համարում նաեւ դերասան Գագիկ Մադոյանը, ով նման խնդիր չի էլ ունեցել:  Երիտասարդ դերասանն աշխատել է ինչպես իր սերնդակիցների, այնպես էլ ավագ սերնդի հետ:

Ոլորտի խնդիրներից Նիկոլայ Ծատուրյանին ամենից շատ մտահոգում է պետության անտարբերությունն ու վերաբերմունքը թատրոնի նկատմամբ:  Իհարկե ապրելու և ծաղկելու համար թատրոնին պետական հոգածություն և լուրջ ֆինանսավորում է անհրաժեշտ։

 

Back to top button