Հասարակություն

Ավագ Ավետիսյանները սպանությունից առաջ եղել են շարժման մեջ (լրացված)

տեղադրված՝ 13.12-ին
լրացված՝ 15.25-ին

Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Նիստին այս անգամ շարունակվեց փաստաթղթերի ընթերցման գործընթացը 10-րդ հատորից սկսած: 10-րդ հատորում ներկայացված են վկաների հարցաքննության արձանագրությունները, միջնորդություններ, տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանների ճանաչման վե րաբերյալ փաստաթղթեր, Ավետիսյանների մահվան վկայականների պատճենները, գրություններ ոստիկանությունից և դատախազությունից:

Հաջորդ հատորում ներկայացված էին ոստիկանության, ճանապարհային ոստիկանության արձանագրություններ, քննչական կոմիտեից «Վիվա Սելլ» ընկերությանն ուղղված գրություններ, Ավետիսյանների հագուստներից արված փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև ՌԴ քննչական կոմիտեի գրությունը ՀՀ քննչական կոմիտեին` համատեղ փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ:

Ներկայացվեցին նաև Ավետիսյանների ուղղությամբ արձակված կրակոցների հերթականության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները: Համաձայն այդ եզրակացությունների` կրակոցը եղել է շարժման վիՍ ակում, արթուն և շարժման վիճակում են եղել Արմեն Ավետիսյանը և Սերյոժա Ավետիսյան ավագը, ամենայն հավանականությամբ, արթուն և շարժման վիճակում է եղել ավագ Հասմիկ Ավետիսյանը:

Ըստ վերոնշյալ համալիր փորձաքննության եզրակացության` տան տղամարդիկ ոչ միայն արթուն են եղել, այլև փորձ են արել ինչ-որ գործողություններ կատարել` սենյակից սենյակ տեղափոխվել կամ նույնիսկ բռնել զենքը: Դատարանն այս նիստի ընթացքում նաև ծանոթացավ ռուսական կողմի գործի նյութերի որոշ թարգմանությունների, որոնց մեջ ներառված էին նաև Պերմյակովի կողմից ներկայացված որոշ դիմումներ ու փաստաթղթեր: Դրանք դատարանը որոշեց չհրապարակել այս պահին, մինչև Պերմյակովի ցուցմունքի ավարտը:

 

Back to top button