Միջազգային

Մահացել է ամերիկացի դերասան Քեն Հովարդը

ԱՄՆ-ում մահացել է դերասան, «Էմմի»-ի մրցանակակիր և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի նախկին նախագահ Քեն Հովարդը:

Հովարդը մահացել է չորեքշաբթի օրը՝ մարտի 23-ին, 71 տարեկանում, Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող սեփական տանը: Մահվան պատճառը չի նշվում:

Քեն Հովարդը ծնվել է 1944-ի մարտի 28-ին՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Էլ-Սենտրո քաղաքում: Նա խաղացել է ավելի քան 100 ֆիլմերում:

Back to top button