Հասարակություն

Հարություն Քուշկյանն ազատվել է ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնից

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ազատվել է Արցախի առողջապահության նախարարի պաշտոնից: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը բավարարել է նրա դիմումը: Այս տեղեկությունը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հաստատել է Հարություն Քուշկյանի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը: Նա, սակայն, չնշեց, թե ինչ պատճառով է Քուշկյանի ազատման դիմում գրել:

Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով ԼՂՀ առողջապահության նախարար է նշանակվել Ստեփանակերտի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Կարինե Աթայանը:

Back to top button