Միջազգային

Կարաջիչը դատապարտվեց 40 տարվա ազատազրկման

Նախկին Հարավսլավիաի հարցով միջազգային տրիբունալն այսօր բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչին դատապարտել է 40 տարվա ազատազրկման՝ նրան մեղադրելով 1992-95 թթ, Բալկանյան պատերազմում ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների մեջ, հայտնում է Բի Բի Սի- ն։

Մասնավորապես՝ դատարանը Կարաջիչին պատասխանատու է համարել 1995 թ. Սրեբրենցիայում մահմեդականների զանգվածային սպանության մեջ։ Նա նաեւ մեղադրվել է Սարաեւոյում խաղաղ բնակչության դեմ հարձակումների եւ սպանության մեջ։

Back to top button