Միջազգային

Իրաքի զինված ուժերը սկսել են Մոսուլի գրոհը

Իրաքի զինված ուժերը սկսել են Մոսուլի գրոհը, քաղաքը երկրի հյուսիսում «Իսլամական պետությունը» գրավել էր 2014 թվականի ամռանը: Իրաքի միացյալ ռազմական հրամանատարության խոսնակ, դաշտային գեներալ Յախիա Ռասուլը Associated Press գործակալությանը հայտնել է, որ երկար սպասված ռազմական գործողությունը սկսվել է, երեքշաբթի առավոտյան մի քանի գյուղ են ազատագրել Մոսուլից արևելք գտնվող Մախմուր քաղաքի արվարձաններում։ Ռասուլը հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան աջակցություն է տրամադրում օդից: Ինչպես նշում է գործակալությունը, հայտնի չէ, թե որքան կտևի այս բարդ գործողությունը։

Իսլամական պետության դեմ պայքարող միջազգային կոալիցիայում Միացյալ նահանգների նախագահի հատուկ բանագնաց Բրեթ Մաքգըրգը մարտի սկզբին հայտարարել էր, որ իրաքյան բանակը սկսել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի ազատագրման գործընթացը, գրավելով Մոսուլը Ռաքքային կապող ռազմավարական նշանակության ճանապարհը:

Նախօրեին էլ Sputnik գործակալությունը հղում կատարելով սիրիացի դաշնատյին գեներալներից մեկին, հայտնել էր, որ Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Թադմորում, այն պատմական Պալմիրայի արվարձանն է:

Back to top button