Հասարակություն

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

chanaparhՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա տևական
բքի հետևանքով մարտի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, դժվարանցանելի է
Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից):

Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Միջպետական և հանրապետական նշանակության  մյուս  ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման
աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Back to top button