Հասարակություն

Արմեն Մուրադյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին

hasmikdilanyan
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձել է իր  հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին:

«ԶԼՄ-ներում թյուրիմացությունը նրանում է, որ հրավերը, որը ստացվել է վերաբերվում է  մայիսի 23-28 –ը Ժնևում կազմակերպվող ԱԿՀ բարձր վեհաժողովին լինել համանախահագող՝ ընդամենը յոթ օր: Չգիտեմ ձեզ հիասթափեցրեցի, թե ուրախացրեցի»:

Հարցին, թե արդյոք ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը պաշտոնից ազատվեց ՀՀ ԱՆ նշանակվելու համար, Արմեն Մուրադյանն ասաց. «Որևէ մեկնաբանություն չունեմ, քանի որ առաջին անգամ ձեզանից լսեցի»:

 

 

Back to top button