Հասարակություն

Օդերևութաբանության համաշխարհային օրն է

Ամեն տարի մարտի 23-ին Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ եւ ՄԱԿ-ի հովանու տակ անցկացվում է Օդերևութաբանության համաշխարհային օրը: Իրադարձությանը մասնակցում են ՄԱԿ-ի 191 անդամ երկրները:

1950-ի մարտի 23-ին ուժի մեջ է մտել Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության կոնվենցիան, որտեղ հռչակված էր կազմակերպության ձևավորումը:

«Եղանակը, կլիման և ջուրը՝ տեղեկատվության դարաշրջանում» արտահայտությունը դարձել է տոնի կարգախոսը: Տոնն անցկացվում է 1961 թվականից:

Back to top button