Հասարակություն

Խնայողաբար ենք արդյոք օգտագործում ջրային ռեսուրսները

hasmikdilanyan
1992 թվականից  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մարտի 22-ը հայտարարեց  Ջրի  համաաշխարհային օր: Սա ջրային խնդիրների վրա ուշադրություն սևեռելու ևս մեկ հնարավորություն է:  «Հայաստանն ունի  ջրային ռեսուրսներ, սակայն կառավարումը որակյալ չէ, այսօր  հայտարարել  է Ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննսիյանը:  Սակայն Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալը գնահատականներում այդքան կտրուկ չէ։ Ավելին՝  Վոլոդյա Նարիմանյանը վստահեցրել  է, որ 2015-ին գյուղացին ոռոգման ջրի հետ կապված խնդիր չի ունեցել:  «Գյուղացին  այսօր ջուրը 11 դրամով է գնում, սակայն, իրականում այն շուրջ  24 դրամ է կազմում»,- ասել է նա՝ հստակեցնելով՝  Հայաստանում տարածքներ կան, որտեղ մեկ խորանարդ մետր ջրի  գինը կազմում է մինչև 200 դրամ, սակայն, գյուղացին վճարում է 11 դրամ: «Ոռոգման ջրի ավելի ցածր սակագինն  անընդունելի է»: Եվ այսպես, ոռոգման ու խմելու ջուր, խնայողաբար են արդյո՞ք մեր համաքաղաքացիները մոտենում  ջրային ռեսուրսներին:

 

 

Գլոբալ տաքացմամբ պայմանավորված՝  Հայաստանում  2025-2030թթ  ջրային ռեսուրսների նվազում է կանխատեսվում,  պակասուրդը, ըստ  Ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննսիյանի, կկազմի 15 տոկոս: Մինչ այդ էլ ջրային ռեսուրսները մեր երկրում անսպառ չեն: Վերջին ապացույցը Արարատյան դաշտավայրում տիրող իրավիճակն է։ Հիշեցնենք՝ ստորգետնյա ավազանում ջրերը նվազել են  ավելի քան 15 մետրով:  Արդյունքում, Արարատի ու Արմավիրի մարզերի շուրջ չորս տասնյակ համայնքներ ոռոգման ու խմբելու  ջրի խնդիրների առաջ են կանգնած: Սա ձկնային տնտեսությունների ոչ ճիշտ աշխատանքի արդյունքն է:  Ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննսիյանը անձամբ է այցելել Արարատյան դաշտավայր ու ահա թե ինչ է պարզել տեղում

«Արշավներ կազմակերպեցինք դեպի Արարատյան դաշտավայրի գյուղեր, որտեղ ականատես եղանք նրան, որ ջուր չլինելու պատճառով գյուղացին ստիպված կոտրում է կենցաղային կոյուղու խողովակն ու  չմաքրված կոյուղաջրերով ոռոգում է դաշտը: Եվ այդտեղ մենք տեսանք, որ աճում է  ձմերուկ, սեխ, դդում։ Այդ բոլորը գալիս է շուկա ու մենք գնում ենք»:

Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ  Վոլոդյա Նարիմանյանը պնդում է՝ 2015-ին  մեր երկրում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չեն եղել: Ինչպես անցյալ այս տարի էլ գարնան առաջին հեղեղային ջուըն անվճար են տրամադրելու գյուղացիներին: Ավելին,  գյուղացուն առաջին ջուրն արդեն հատկացված է՝ ցրտահարության վտանգը կանխելու նպատակով: Վոլոդվա Նարիանյանի փոխանցմամբ՝ մարտի 17-20 ընկած ժամանակահատվածում  մատակարարվել է  9-10 մլ խորանարդ մետր ջուր:

«Մենք նույնիսկ Ազատի ջրամբարն ենք բացել։ Երբեւէ նման նախադեպ չի եղել: Ջուր ենք տվել Ախուրյանի ջրամբարից»։

Մասնագետները պնդում են՝ մեզնից յուրաքանչյուրը  պետք է խնայի ջուրը՝ տանը, կենցաղում, ընդհանրապես  շրջակա միջավայրը  ամեն մեկիս հոգատարության կարիքն ունի, հետո,  փորձագետների  խոսքով,  ամեն ինչ շատ  ավելի վատ կլինի:

Հայաստանում  բնակչության  96 տոկոսը խմում է բարձրորակ ստորգետնյա աղբյուրների ջուր, որոնք մշակման կարիք էլ չունեն, ասում է Ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննսիյանը:  Այժմ էլ մեր երկրում բազմաթիվ համայնքներ կան, որոնք  դույլով  խմելու ջուր են  գնում:

Հիշեցնեմ, որ մեր երկրում 2017թ հունվարի 1- ից կունենանք  ջրային միասնական օպերատոր:  Այսպես  կառավարումն ավելի արդյունավետ կդառնա, կարծում են ոլորտի պատասխանատուները:

Back to top button