Միջազգային

Օբամայի պատմական այցը Կուբա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կնոջ եւ երեխաների հետ միասին մեկնել է Կուբա: Բարաք Օբաման դարձավ  ԱՄՆ առաջին նախագահը, ով այցելեց Կուբա վերջին 90 տարվա ընթացքում: 1928 թվականին Կուբայում եղել է ԱՄՆ 30-րդ նախագահ Քելվին Քուլիջը։

Պատմական այցին նախագահի հետ մեկնում են նաև ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման և դուստրեր Մալիան ու Սաշան:

Ի դեպ, Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում գրել էր, որ նախագահ Բարաք Օբամային պատշաճ հարգանք չի ցուցաբերվել Կուբա ժամանելիս։

Միլիարդատերը նշել է, որ պետության ղեկավարին Հավանայի օդանավակայանում դիմավորել է ոչ թե Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն, այլ արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը։ «Նախագահը հենց նոր վայրէջք կատարեց Կուբայում, դա մեծ բան է, իսկ Ռաուլ Կաստրոն նույնիսկ չի դիմավորել նրան։ Նա դիմավորել է Հռոմի պապին և այլոց։ Ոչ մի հարգանք»,- նշել է Թրամփը։
obama

obama1

obama1

 

Back to top button