Միջազգային

ՔԱԿ գրոհի հետեւանքով սպանվել է թուրք 2 ոստիկան եւ 1 զինվոր

Թուրքիայի հարավ-արևելքում Քրդական աշխատավորական կուսակցության անդամների հարձակման հետևանքով սպանվել է 2 ոստիկան և 1 զինծառայող, տուժել է անվտանգության ուժերի 7 ներկայացուցիչ: Մարդին գավառի Նուսայբին շրջանում ՔԱԿ անդամները մի խումբ ոստիկանների հարևանությամբ ինքնաշեն ռումբ են պայթեցրել: Շըրնաք քաղաքի թաղամասերից մեկում ՔԱԿ անդամները կրակ են բացել զինվորականների ուղղությամբ, մեկ զինվոր սպանվել է: Այդ շրջաններում, ինչպես նաև Թուրքիայի հարավ-արևելքի ևս 5 գավառներում շուրջօրյա պարետային ժամ է գործում:

 

Back to top button