Միջազգային

Նազարբաևի կուսակցությունը հաղթանակ է տարել

«Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») իշխող կուսակցությունը մարտի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքել է քվեների 82.15 տոկոսը: Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Կուանդիկ Տուրգանկուլովը:

ԿՀԸ-ի նախնական տվյալներով՝ Ղազախստանի Կոմունիստական ժողովրդական կուսակցությունն (ՂԿԺԿ) ստացել է ձայների 7.14 տոկոսը, «Ակ ժոլ» («Լուսավոր ուղի») դեմոկրատական կուսակցությունը՝ 7.18 տոկոսը։ Այսպիսով, «Նուր Օթան», «Ակ ժոլ», ՂԿԺԿ կուսակցությունները հաղթահարել են 7 տոկոսի շեմը, ինչը նրանց թույլ է տալիս ներկայացված լինել խորհրդարանում։

Նախնական տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է ռեկորդային՝ 77.1 տոկոս: Ընտրությունների վերջանական արդյունքները կհրապարակվեն մարտի 26-ից ոչ ուշ։

Back to top button