Հասարակություն

ՀՀ մարզերում ու Երեւանում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 20.00ժի տվյալներով ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Բաղրամյանի, Մարտունու, Մեղրու, Ապարանի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի ավտոճանապարհներին այսօր ժամը 18:00-ի դրությամբ  ձնաբուք է: Ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է: Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է ձյուն:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։

Back to top button