Հասարակություն

Կանջատվեն լույսերը. Հայաստանը միանում է «Մոլորակի ժամ» արշավին

sonahakobyan

«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիայի նպատակն է միավորել հասարակությանը և բիզնես աշխարհին, կառավարություններին ու համայքներին՝ մեկ ժամով անջատելու լույսերը մեր մոլորակի կենսական պայմանների ու ռեսուրսների պահպանման համար: «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ անցկացվել  է 2007 թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ  2 մլն մարդ անջատել էր լույսերը։ Հիմնական նպատակն էր միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Տարեց տարի ձեռք բերելով մեծ տարածում՝ ակցիան ապահովել է շուրջ 2 մլրդ բնակչության մասնակցությունը ողջ աշխարհում: Արշավին Հայաստանը կմասնակցի 8-րդ անգամ:

 

Moloraki or@Այսօր երեկոյան` ժամը 20:30-ից մինչև 21:30 –ը մեկ ժամով կանջատվի քաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի, հրապարակների,   պողոտաների ու փողոցների արտաքին լուսավորությունը։  «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային Հայաստանն արդեն 8-րդ տարին է մասնակցում:

Իհարկե՝ մեկ ժամով անջատելով լույսերը՝ մոլորակը չենք փրկի: Սա պարզապես մի շարժում է, որը կգրավի մարդկության ուշադրությունը: Բնապահպանական խնդիրները կլուծվեն,  երբ  մարդյությունը սովորի խնայողաբար օգտագործել էներգետիկ ռեսուրսները, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց  Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի  տնօերն Կարեն Մանվելյանը:

Եթե դուք ևս ուզում եք ձեր ներդրումն ունենալ կլիմայի փոփոխության դեմ պայքարում, ապա մեկ ժամով անջատեք ոչ միայն լույսերը, այլև տան ողջ տեխնիկան: Այդպիսով՝ դուք ևս կմասնակցեք արդեն ավանդական դարձած «Մոլորակի ժամ» ակցիային:

Նշենք, որ ակցիային այս տարի  միացել են  նաեւ Աբովյան, Արարատ, Արմավիր, Արտաշատ, Դիլիջան, Էջմիածին, Գավառ, Գորիս, Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքները:

 

Back to top button