Միջազգային

Դոնի Ռոստովում օդանավ է կործանվել. զոհվել են բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները

Ինքնաթիռի կործանման պահի տեսանյութը հայտնվել է ինտերնետում

Այսօր Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջքի ժամանակ կործանվել է Boeing-737 ինքնաթիռը։ Զոհվել են բոլոր 55 ուղեւորներն ու անձնակազմի 7 անդամները։

ՏԱՍՍ գործակալության փրկարար ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ Դուբայի ավիաուղիների օդանավը վայր է ընկել թռիչքուղուց 253 մետր հեռավորության վրա, բեկորներն ընկել են մինյեւ 150 մետր շառավղով։

Նախնական տվյալներով՝ ավիաաղետի պատճառ կարող էր լինել ուժեղ քամին, որն իր ուժգնությամբ մոտենում էր փոթորիկին։ Ահաբեկչության վարկածը չի քննարկվում։

Ինքնաթիռի բոլոր ուղեւորները Ռուսատանի քաղաքացիներ էին, որոնք վերադառնում էին Արաբական Միացյալ Էմիրություններից՝ հանգստից։ Զոհերի հրապարակված ցուցակում հայկական ազգանուններ չկան։

Back to top button