Հասարակություն

«Մոլորակի ժամ» բնապահպանական արշավը կմեկնարկի վաղը(լրացված)

տեղադրված՝ 12.30
լրացված՝ 16.20
aidaavetisyan
Վաղը մեկնարկում է «Մոլորակի ժամ» համաշխարհային  բնապահպանական արշավը։  Արշավին Հայաստանը կմասնակցի 8-րդ անգամ, և այս տարի  դրան միացել են Աբովյան, Արարատ, Արմավիր, Արտաշատ, Դիլիջան, Էջմիածին, Գավառ, Գորիս, Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքները: Վաղը ժամը  20:30-ից մինչև 21:30 –ը՝ մեկ ժամով կանջատվեն  մայրաքաղաքի շենքերի և խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների արտաքին, ինչպես նաև փողոցային լուսավորությունը:   

 

Կլիմայի փոփոխությունը Հայաստանում իր բացասական ազդեցությունն առաջին հերթին թողնում է բնապահպանության, գյուղատնտեսության և էներգետիկայի վրա։ Այս առումով հատկապես կարեւորվում է վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշռի մեծացումը էներգետիկ համակարգում։ Հայաստանում արդեն մեկնարկել է  արևային էներգետիկայի ծրագիրը, որը նախատեսում է մոտակա երեք տարիներում հանրապետությունում կառուցել մինչև 100 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայաններ:

«Բազմաթիվ ներդրողների հետ բանակցություններ են ընթանում քամու մեծ համակարգային կայաններ կառուցելու, և այս տարի նաև ընդունվելու է  էներգախնայողության երկրորդ եռամյա ծրագիրը»:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի տվյալներով՝ վերոնշյալ ծրագրերի իրականացման արդյունքում հնարավոր կլինի մինչև  2020 թվականը մոտ 30 տոկոսով խնայել  առաջնային էներգիայի սպառումը:   Ըստ փոխնախարարի՝ սպառումը նվազագույնի հասցնելով՝ կունենանք և՛ ֆինանսական խնայողություններ, և՛ մթնոլորտային արտանետումների վրա  դրական ազդեցություն:   Հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներն էլ ՝ վաղ գարունը, ցրտահարությունը, կարկուտները, արագ ձնհալն իրենց հերթին են ազդում  կլիմայի փոփոխության վրա: Սակայն մարդկությունը ևս իր դերն ունի այս ամենի մեջ, ասում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և նշում՝ բիզնեսում էլ պետք է կիրառել էներգախնայող տեխնոլոգիաներ: Բացի այդ՝ նորակառույց շենքերում պետք է լինեն էներգախնայող սարքեր և պետական միջոցներով կատարվող շինարարությունը պետք է ներառի էներգախնայողության միջոցառումներ:

«Դրանով մենք բերում ենք երկարաժամկետ օգուտներ՝ սոցիալական իր բոլոր դրական ազդեցությամբ: Լույսերը վառ պահելով, կամ մեր արդյուրնաբերությունը զարգացնելով, միառժամանակ  կարող ենք կիրառել  էներգախնայող տեխնոլոգիաներ՝ ապահովելով տնտեսական աճ»:

Լույսերը մեկ ժամով անջատելը օգուտ չի տալիս, այն գովազդային ակցիա է, ճիշտ ճանապարհը՝ էներգիայի խնայողաբար օգտագործումն է;  Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի  տնօերն Կարեն Մանվելյանն էլ իր հերթին «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ վաղը մեկնարկող բնապահպանական արշավը կնպաստի  նվազեցնել բնության հանդեպ ոտնձգությունները:  Այս 8 տարիների ընթացքումս տարբեր երկրներումս իրականացվել են տարբեր միջոցառումներ՝ ստեղծվել են նոր հատուկ պահպանվող տարածքներ, մի շարք  ծովային արգելոցներ: Ըստ նրա՝ մեզ մոտ էլ տարբեր կառույցներ  տարբեր մարտավարություն են   մշակել: Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան  մասնմաճյուղն, օրինակ, « Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ անցկացրել է  անտառների տրասֆորմացիայի ծրագիր: Սոճուտներում տնկվել են լայնատերև ծառատեսակներ, որոնք էլ ավելի դիմացկուն են կլիմայի փոփոխություններին:

Ակցիան միայն մեկ ժամով լույսերն անջատելով չի ավարտվի: Կազմակերպվելու է հեծանվային երթ, որի նպատակն է խթանել այլընտրանքային տեղաշարժին: Հեծանիվը և առռողջարար է, և՛ խնայում է ֆինանսական միջոցները, և՛ նպաստում  մթնոլորտային արտանետումների նվազեցմանը, ասում են ակցիայի կազմակերպիչները:

Back to top button