Հասարակություն

ՀԵՑ- ը Գյումրիի անօթեւանների համար 10 բնակարան է գնում

annamartikyan

 

Գյումրիի  քաղաքապետարանում այսօր արտահերթ նիստ էր՝ արտահերթ նվիրատվությամբ: Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, սեփականատեր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ, միացել ու իր ներդրումն էր բերել  «Գյումրին առանց տնակների» ծրագրին: Հայաստանի էլեկտրական ցանցերը մինչև 60 մլն դրամ կտրամադրի Գումրեցի անօթևաններին  10 բնակարան գնելու համար։ Վերջին 3 տարիների ընթացքում Գյումրիում բնակարան ստանալուց հետո ապամոնտաժվել է 1000-ից ավելի տնակ, այսօր, սակայն,  քաղաքում հաշվառված է ավելի քան 3500 տնակ: Նախաձեռնողների վստահեցմամբ՝  «Գյումրին առանց տնակների»  ծրագրի արդյունքները երկար սպասեցնել չեն տալիս:

Back to top button