ՀասարակությունՑեղասպանություն 100

Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձի պատճառով Թուրքիայում քրդական ամսագիր է փակվել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում արգելել են քրդերենով լույս տեսնող «Ռոզա» ամսագիրը` Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձի պատճառով: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` հիմնվելով քրդական ‘Rudaw.net’ կայքէջում հրապարակված տեղեկատվության վրա:

Անկարայում քրդերենով ու թուրքերենով հրատարակվող «Ռոզա» գրական հանդեսի գլխավոր խմբագիր Մեհմեթ Սալիհ Էրշարիի խոսքով` Գազիանթեփի հաշտարար դատարանը «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու» հիմքով վճռել է արգելել Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձած ամսագիրի հրատարակումը:

Back to top button