Հասարակություն

Զինվորը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում. քրեական գործ է հարուցվել

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հովհաննես Հարությունյանի մահվան դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ մարտական դիրքում թույլ է տրվել զենքի հետ վարվելու կանոնների խախտում, որի պատճառով զինծառայող Հ.Հարությունյանը գլխի հատվածում ստացել է մահացու հրազենային վնասվածք։

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ զինծառայողի մահ առաջացնելու դեպքի առթիվ։

Քննությամբ պարզվել է դեպքի պահին զինծառայողի հետ նույն մարտական դիրքի տարածքում գտնված զինծառայողների շրջանակը և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

Back to top button