Հասարակություն

Երեւանի ավագանին ընդունեց բյուջեի կատարողականը, «Բարեւ Երեւանը» կասկածում է դրա արդյունավետությանը

arminegevorgyan

Երևանի ավագանու այսօրվա նիստին «Բարև Երևան» խմբակցությունը հայտարարեց, թե չի ընդունում 2015 թ  տարվա բյուջեով կատարված ծախսերի հաշվետվությունը և դեմ քվեարկեց դրան:Իսկ բյուջեն ներկայացնող քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հայտարերց, որ բյուջետային տարվա ավարտին պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջությամբ ֆինանսավորվել են:   Ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետը խոսել նաև քաղաքային տրասպորտի սպասարկման որակից ու վերելակների անսարքությունից: 

 

Այսօր  տեղի ունեցավ Երևանի ավագանու  նիստը: Ավագանու անդամներին  Երևանի քաղաքապետի տեղակալ  Վահե Նիկոյանը  ներկայացրեց  Երևան քաղաքի 2015 թ  բյուջեի  կատարման  հաշվետությունը: Վերջինս  նշեց, որ  բյուջետային տարվա ավարտին պարտքեր չեն մնացել ու փաստացի կատարողականի սահմաններում ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջությամբ ֆինանսավորվել են։

«Բարև Երևան» խմբակացություն անդամ Արմեն Մարտիրոսյանը  հայտարարեց, որ դեմ է քվերակելու։ Հիմնավորեց. «Դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո մենք տեսանք, թե որքան ընտրակեղծարարներ Երևան քաղաքի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող միավորների աշխատակիցներ էին: Ուսումնական հաստատություններ՝ մանկապարտեզներից սկսած մինչև բուհեր․․․ես դեմ եմ բյուջեի այս հաշվետվությանը և՛ բովանդակային առումով, և՛ արդյունավետության առումով»,- ասաց Մարտիրոսյանը:

ՀՀԿ խմբակցության անդամ  Լևոն Իգիթյանի համար, սակայն, անհասկանալի էր Արմեն Մարտիրոսյանի այս հիմնավորումը: Ով զարմացած նկատեց ,թե ելույթը  ինչի մասին է ,քանի որ բյուջեի  հետ կապ չունի: Մարտիրոսյանը խորհուրդ տվեց մինչև վերջ լսել:

Հաջորդ հարցը հնչեցրեց «Բարև Երևան» խմբակացություն ղեկավար Անահիտ Բախշյանը, ով անդրադարձավ 2015 թ մայիսին Տնտեսական մրցակցություն պաշտպանություն հանձաժողովի հրապարակած հաշվետությունը, որտեղ անդրադարձել էին Երևան քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցությներին:

«Բարև Երևան» խմբակացություն ղեկավարի բարձրացրած հարցին, ըստ էության, պատասխան չտրվեց։ Պարզապես քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նկատեց, որ հարցը բյուջեին չի վերաբերում: Խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը կասկածի տակ առավ նաև բյուջեի շրջանակներում քաղաքապետարանի դպրոցներին հատկացված գումարները ծախսելու արդյունավետությունը։ Հայտարարեց,որ դպրոցները կիսատ-պռատ են ներկայացրել իրենց ֆինանսական օնլայն-հաշվետվությունները, անօրինական դրամահավաքն էլ շարունակվում է։

Տարոն Մարգարյանն ի պատասխան Անահիտ Բախշյանի հայտարարեց,որ  Երևանի քաղաքապետարանը  աշխատանքների  թափանցիկությունը  հասցրել է առավելագույնի: «Կասկածում եք՝ կասկածեք, ձեր գործն էլ դա է։ Մենք որքան էլ լավ աշխատենք,էլի կասկածելու եք»։

Կասկածանքի թեման շարունակեց նույնանուն  խմբակցություն անդամ Դավիթ Սանասարյանը, ով հայտարարեց, որ քաղաքային տրանսպորտի վատ վիճակը մինչ օրս շարունակվում է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այս հարցում համակարծիք  էր ընդդիմադիր անդամի հետ:  Հաջորդ հարցը վերաբերում էր  վերելակների անսարքություններին: Այստեղ խնդիր նույնպես կա, համաձայնեց քաղաքապետը՝ շեշետելով՝ եթե համակարգային փոփոխություննեպ չլինեն՝ խնդիրներն էլ ավելի կբարդանան։ «Մենք պետք է օրենսդրական փոփոխություններ իրականացնենք, վերելակների վճարը պետք է լինի պարտադիր: Պետք է ներդրվի 100 մլն դոլար»,- ասաց։

Նշենք, որ ավագանու նիստին հիմնական հարցադրումնեը քաղաքապետին ուղղում էին «Բարև Երևան» խմբակացության անդամները, ինչը շատ հաճախ առաջացնում էր ներկաների դժգոհությունը, ու երբեմն  շատերը ցուցադրաբար լքում էին դահլիճը:

ՀՀԿ ավագանու անդամ ճարտարապետ Լևոն Իգիթյանը լքողներից մեկն էր։ «Այս տարիների ընթացքում մի անգամ չեմ լսել քաղաքի խնդիրներին շահագրգռվածությամբ մոտեցում: Էն Ստյոպիկը, էդ Անահիտ Բախշյանը, չեմ ուզում լսեմ, դա իմ անձնական իրավունքն ա, որովհետև կենսագրությունս փչանում ա»,- ասաց։

Back to top button