ՍպորտՏեսանյութ

Արոնյանը հաղթեց Նակամուրային

arammanukyan
Ռուսաստանի մայարքաղաք Մոսկվայում երեկ կայացան շախմատի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները: Այս տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր ԱՄՆ ներկայացնող Հիկաուրա Նակամուրայի հետ: Խաղը բավականին բարդ ստացվեց հայ շախմատիստի համար:

Կողմերը մրցեցին ավելի քան 6 ժամ կատարելով 81-ական քայլ: Մինչև 49-րդ քայլը խաղատախտակի վրա հավասարություն էր: Թվում էր, թե պարտիան կավարտվի ոչ-ոքի, սակայն Լևոնը զինվոր զոհաբերեց՝ փոխարենը ստանալով խաղային շահեկան դիրք: Սևերով խաղացող Նակամուրային թվաց, որ նավակային վերջնախաղում կկարողանա հասնել ցանկալի ոչ ոքիի, սակայն հայ շախմատիստը դիրքային առավելությունը աստիճանաբար վերածեց նյութականի, և խաղը հասցրեց հաղթական ավարտին:

Ի դեպ, պարտիայի վերջնամասում նաև սկանդալային դեպք է տեղի ունեցել: Վերջնախաղում ամերիկացի գրոսմայստերը ձեռք է տվել արքային, ինչից հետո պարտավոր էր խաղալ, սակայն դրա փոխարեն հետ է քաշել ձեռքը և փորձել այլ քայլ կատարել: Մրցավարը պարտադրել են Նակամուրային հետեւել կանոնակարգին, ինչից հետո նա ընդունել է իր պարտությունը: Այս հաղթանակից հետո հայ շախմատիստը վաստակեց 4 միավոր և Կարյակինի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Back to top button