Հասարակություն

Փոփոխություններ՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում

hasmikdilanyan
Այսօր հինգշաբթի է, կառավարության հերթական նսիտի օրը: Գործադիրում ընդգրկված նախագծերից մեկով, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն առաջարկելու է փոփոխություններ կատարել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում: Հիշեցնենք, սա նպատակային պետական ծրագիր է, որի միջոցով ՀՀ մարզերում և Երևանում երիտասարդ ընտանիքները հիպոթեքային վարկավորման միջոցով բնակարաններ են ձեռք բերում: Այսուհետ Ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներ կարող են համարվել ամուսինները, որոնց ատրիքյաին համրագումարը ոչ թե 60, այլ 65 տարեկան է:

Ավելացվել է Ծրագրի ներքո ձեռք բերվելիք բնակարանների առավելագույն արժեքը, մասնավորապես, ներկայիս 16 մլն ՀՀ դրամը առաջարկվում է դարձնել 25 մլն ՀՀ դրամ, ինչը հնարավորություն կընձեռի Ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն: Ավելացվել է Ծրագրի ներքո ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը, մասնավորապես, ներկայիս 11,2 մլն ՀՀ դրամը առաջարկվում է դարձնել 17,5 մլն ՀՀ դրամ (ձեռք բերվող բնակարանի արժեքի 70%-ը), ինչը հնարավորություն կընձեռի Ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն:

Back to top button