Հասարակություն

Տոները վերանայվում են

hasmikdilanyan
Կառավարության որոշմամբ,  մարտի 28-ը՝ Հարության տոնին հաջորդող երկուշաբթին հայտարարվել է ոչ աշխատանքային: Փոխարենը աշխատանքային է հայտարարվել ապրիլի երկուսը: Նախագիծը ներկայացնող կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ վարչապետի հանձնարարականը կատարված է՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունները նախապատրաստված են և շատ շուտով կներկայացվեն բոլոր գերատեչություններին:

Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ, բուն գաղափարն այն է, որ վերանայվում են տոները: Երբ, նախկինում որոշ տոներ, որոնք ոչ աշխատանքային են  եղել, պատրաստ են դարձնել աշխատանքային, որոշ նոր տոներ առաջարկելու են դարձնել ոչ աշխատանքային:

«Նպատակը նաև այն է, որ միգուցե տարվա ըթնացքում մարդիկ ունենան երկու անգամ,  այսպես ասեմ, ավելի երկար շաբաթվա վերջ՝  long weekend: Այս փոփոխության հաշվին մենք երկու անգամ դեպք, երբ ուրբաթ և երկուշաբթի օրերը ոչ աշխատանքյաին կլինեն, ինչը հնարավորություն կստեղծի ունենալու  չորս ոչ աշխատանքյաին օր: Ինչը համարում ենք  շատ կարևոր: Մի շարք այլ նորմածություններ կներկայացնենք ձեր դատին, շատ շուտով»:

Back to top button