Հասարակություն

ԿԳ նախարարը առանց զգուշացնելու դպրոցներ կայցելի

hasmikdilanyan
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ դպրոցների  տնօրենների հետ մարտի 18-ին կանցկացնի խորհրդակցություն: Դրան կմասնակցեն նաև մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենները:

«Խորհրդակցության ընթացքում կփորձենք ևս մեկ անգամ քննարկել դպրոցների խնդիրները, առարկայական ծրագրերն ու անելիքները: Բոլոր քննարկումները հրապարակային են լինելու»,- նշել է նախարարը:  ԿԳ նախարարը նաև նշել է, որ ինքը ևս կարիք ունի լինելու դպրոցներում և գոնե շաբաթը մեկ անգամ առանց  նախապես զգուշացնելու  այցելելու է որևէ դպրոց:

«Ոչ թե պատժիչ խնդիրների լուծման համար, այլ հասկանալու՝ ուսուցիչներին և ծնողներին հուզող խնդիրները: Կփորձենք ինչ-որ ձևով ձևակերպել բոլորիս՝ հանրակրթությանը հուզող հիմնահարցերը: Կա երեք շերտ՝ աշակերտ-ծնող-ուսուցիչ: Յուրաքանչյուր շերտ ունի իր խնդիրները և փորձենք հասկանալ, որոնք են պրոբլեմները, որից հետո քայլ առ քայլ գնալ դրանց լուծմանը:  Ուսուցիչներն ունեն սոցիալական մեծ խնդիրներ, ծնողները դժգոհում են, որ երեխաների ծանրաբեռնվածությունը մեծ է՝ տարիքին ոչ համապատասխան և նման խնդիրները պետք է քննարկեն խորհրդակցության ժամանակ»:

 

Back to top button