Հասարակություն

Հայաստան մտնող տրանսֆերտների նվազման հետեւանքները

arminegevorgyan
Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից եկող տրանսֆերտներից: Քաղաքացիների մի մեծ զանգված, չգտնելով աշխատանք Հայաստանում, իրենց ու ընտանիքի կարիքները հոգալու համար ստիպված մեկնում է արտագնա աշխատանքի: Վերջին շրջանում ռուսական ռուբլու արժեզրկումը ոչ միայն խոչընդոտ է հանդիսանում ՀՀ տնտեսության զարգացման, այլև ուղղակիորեն ազդում է հասարակ քաղաքացիների վրա: «Վերադարձ եւ պաշտպանություն»  սոցիալ-իրավական ՀԿ ղեկավար Տաթևիկ Բեժանյանը «Ռադիլուր»-ի հետ զրույցում չի բացառել, որ ռուբլու արժեզրկման պատճառով Հայաստանից կմեկնեն արդեն ընտանիքներով:

Back to top button