ԿարևորՏնտեսական

ԵՏՄ երկրներից 11 հազ. ապրանքատեսակի համար ԱԱՀ չգանձելու քվոտա է սահմանված

hasmikdilanyan

«ԵՏՄ  ընթացակարգերի համաձայն,  անդամ երկրները պարտավորվել  են ԱԱՀ չգանձել, եթե որևէ անդամ երկիր  մեկ այլ երկրից  ոչ ձեռնարկատիրական նպատակով   ապրանք է տեղափոխում».- Ռադիոլուրի հետ զրույցում պարզաբանել է Հանրային կառավարման մասնագետ  Կարեն Վարդանյանը: Եվ որպեսզի սա ձեռնարկատիրական գործունեության չվերածվի, յուրաքանչյուր երկիր քվոտաներ է սահմանել: Հայաստանն էլ բացառություն չէ, 11 հազար ապրանքատեսակների համար քվոտաներ են սահմանված:    

 

Հինգ կգ կոնֆետ,   սահմանափակ քանակությամբ համակարգիչ, սեղան…  և այսպես 11 հազար անուն  ապրանքատեսակ: Կառավարությունը  քվոտաներ է սահմանել, որոնց համաձայն ապրանքները ԵԱՏՄ երկրներից  Հայաստան տեղափոխելիս  ԱԱՀ չի գանձվում:  Տարին մեկ անգամ անձնական օգտագործման նպատակով  ԵԱՏՄ երկրներից մեքենա տեղափոխելիս նույնպես ԱԱՀ չի գանձվի:

Հանրային կառավարման մասնագետ  Կարեն Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  ընդգծում է՝ ֆիզիկական անձինք ԱԱՀ Հայաստանում չեն  վճարում, ԵԱՏՄ երկրներում  մեքենան գնում են արդեն ԱԱՀ վճարած:

ԱԱՀ-ի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունը  պատգամավորական նախաձեռնություն էր՝ կառավարության համահեղինակությամբ, ասում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարիամ Ավետիսյանը։ «ԵԱՏՄ  ընթացակարգերի համաձայն՝ անդամ  երկրները պարտավորվել  են ԱԱՀ չգանձել, եթե որևէ անդամ երկիր  մեկ այլ երկրից  ոչ ձեռնարկատիրական նպատակով   ապրանք է տեղափոխում».- «Ռադիոլուրի» հետ զրույցում  նախագծի անհրաժեշտությունն այսպես է պարզաբանում  Հանրային կառավարման մասնագետ  Կարեն Վարդանյանը։

«Տվյալ  դեպքում մենք ավտոմեքենայի հետ կապված հայտնվեցինք մի իրավական  դիսոնանսի իրավիճակում: Եթե դուք ձեզ համար բերում եք կոնֆետ ու հարկ չեք վճարում։ Սակայն երբ ավտոմեքենա եք բերում՝ ԱԱՀ եք վճարում»,- ասում է։

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 2015թ հունվարի երկուսից: ԱԱՀ — ն,  ըստ պաշտոնական հաղորդագրությունների, գանձվել է,  քանի որ Հայաստանում անցումային դրույթներն էին գործում: «Դրույթը, որով նախատեսվում էր, որ ԵԱՏՄ երկրներից ֆիզիկական անձանց կողմից մարդատար ավտոմեքենաների ներմուծման ժամանակ ԱԱՀ  գանձվել, ի սկզբանե ուներ ժամանակավոր բնույթ»,- ասում է միջազգային տնտեսական ինտեգրման ու  բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը։

Մեկ տարի շարունակ  ԵԱՏՄ  երկրներից մեքենա ներկրելիս գանձվել է ԱԱՀ:   2015թ միայն այս գծով վճարվել է 1,7 մլրդ դրամ ԱԱՀ։  Փորձագետների մի մասը կարծում է, որ պետք է քննարկվի գումարի վերադարձի հարցը:

ԱԺ տնտեսական  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, որը  նաև  օրենսդրական նախաձեռնության հեղինակներից է,  հակադարձում է՝ սա օրենքը հետադարձ ուժով կարգավորելու հարց է։

Back to top button