Տնտեսական

Լևոն Յոլյանը՝ գազի սակագնի շուրջ բանակցությունների մասին

hasmikdilanyan
gazԷներգետիկայի ու բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը հանքարդյունաբերության զարգացմանը նվիրված հայ-կանադական գործարար համաժողովից հետո  անդրադարձել է ռուսական կողմի  հետ  ընթացող բանակցություններին: Հիշեցնենք, Հայաստանն ու Ռուսաստանը  բանակցում են գազի գինը լրացուցիչ նվազեցնելու ուղղությամբ:

«Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ 165 դոլարը կգործի մինչև 2016թ-ի ապրիլի 1-ը, մեկ անգամ ևս հստակեցրել է նախարարն ու նշել, որ «բանակցություններն ընթացքում են, համապատասխան աշխատանքներ այս ուղղությամբ տարվում են, և ավարտից հետո կտեղեկացնենք հանրությանը»:

Հիշեցնենք, որ 2015 թ.  Հայաստանի համար գազի գինը 1000 խ/մ դիմաց 189 դոլարից իջեցվել է մինչև 165 դոլար:

 

Back to top button