Միջազգային

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը մեկնում է Թեհրան

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կայցելի Իրան: «Եվրահանձնակատարների պատվիրակությունը Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորությամբ Թեհրան կայցելի ապրիլի 16-ին»,- հայտնում է «ՌԻԱ- Նովոստի» գործոկալությունը։ Մինչ Մոգերինիի այցը՝ Եվրամությունը քննարկում է կոնկրետ ոլորտները, որոնցում Իրանի հետ պետք է ընդլայնվի համագործակցությունը:

Եվրամիության արտգործնախարարների նիստից առաջ Մոգերինին լրագրողներին հայտնել է, որ դիվանագետները մտադիր են քննարկել, թե որ ոլորտներում պետք է վերականգնվեն Բրյուսել- Թեհրան լիարժեք կապերը: «Իհարկե, մեր օրակարգում նաև Սիրիան է, Եմենը և մի շարք այլ հարցեր»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

Մոգերին այսօր հայտնել է նաև, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հարցը օրակարգային կլինի Եվրամիության՝ ամռանը կայանալիք գագաթաժողովի ընթացքուը: «Այսօր՝ արտգործնախարարների հանդիպմանը մենք կքննարկենք Ռուսաստանի հետ երկկողմմ հարաբերությունների հիմնական սկզբունքները»,- ասել է դիվանագետը:

Back to top button