Հասարակություն

Գարնանային արձակուրդ կունենան միայն առաջին դասարանցիները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գարնանային արձակուրդի   վերաբերյալ շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետարաններ և  Երևանի քաղաքապետարան:
Շրջաբերականում մասնավորապես նշվում է, որ 2016 թվականի մարտի 21-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում առաջին դասարանցիներին կտրվի գարնանային արձակուրդ: Իսկ 2-12-րդ դասարանցիները,  ձմեռային արձակուրդի երկարաձգման պատճառով,   գարնանային արձակուրդ չեն ունենա:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվար ամսին,  ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ, սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությամբ  պայմանավորված, ձմեռային արձակուրդը երկրաձգվել էր երեք շաբաթով:

Back to top button