Սպորտ

Ռիգա-2016. Ռոման Ամոյանը կիսաեզրափակչում է

Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի 59 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը քառորդ եզրափակչում հանդիպել էր վրացի Իրակլի Շավաձեին: Հայ մարզիկը հաղթել է 7:6 հաշվով:

Եզրափակչի ուղեգրի համար Ռոմանը կմրցի Դմիտրի Ցումբալյուկ (Ուկրաինա) — Թալե Մամադով (Ադրբեջան) զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Ամոյանը 9:0 հաշվով պարտության էր մատնել խորվաթ Իվան Լիզատովիչին

Back to top button