Հասարակություն

Փախստականների բնակարանային խնդիրը առայսօր մնում է չլուծված

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

1988 թ.առաջին փախստականների հոսքի հետ Արցախում նրանց համար բնակարանային շինարարություն սկսվեց: Ստեփանակերտում եւ մյուս քաղաքային բնակավայրերում նույնիսկ թաղամասեր հայտնվեցին:Սակայն վերահաս պատերազմը սրբագրեց այդ ծրագրերը եւ փախստականների բնակարանային խնդիրը առայսօր մնում է չլուծված` բազմաթիվ ընտանիքներ ապրում են հանրակացարաններում, վրաձու բնակարններում կամ բարեկամների մոտ:  ԼՂՀ նախագահի հանձնարարկանով   մարտին  կառավարությունը սկսել է ուսումնասիրել փախստականների բնակարանային խնդիրերը` դրանց շուտափույթ  լուծում տալու ուղղությամբ:

 

Սարգսյանների ընտանիքը մեկն է այն տասնյակներից, ովքեր օգտվել են 2015 թվականից Արցախում գործող կարգից եւ հիպոթեքային վարկը Արցախի ներդրումային հիմնադրամից տեղափոխել սոցիալական ծրագրերի հիմնադրամ:

Նրանք, որպես փախստական, ինչպես նաեւ այդ հնարավորւթյուից այսօրվա տվյալներով օգտված սոցիալական այլ խումբ ունեցող մոտ 60 ընտանիք  այսուհետ մարելու են միայն վարկի մայր գումարը: Ըստ գործող կարգի՝ սոցիալական ծրագրերի հիմնադրամը վարկի տոկոսադրույքից բացի պետք է նաեւ կանխավճարի բեռը վերցներ իր վրա՝ մի դեպքում փոխառնություն, մյուս դեպքում դրամաշնորհ տրամադրելով: Հիմնադրամի տնօրեն Մարատ Հասրաթյանի խոսքով՝ առայժմ ծրագիրը թերի է գործում, ֆիանսավարկային կազմակերպությունների հետ պայմանագիր ունեն միայն նախկինում կնքված վարկային պայմանագրերի մասով:

Նարինե Բադասյանի ամուսինը եւս փախստական է, սակայն արտոնյալ պայմաններով վարկ ստանալ եւ բնակարան գնել չեն կարող, քանի որ ֆինանսական կազմակերպությունները առայժշմ բնակարան գնելու համար վարկ չեն տրմադրում:

Երկու անչափահաս երեխա ունեցքղ ընտանքիը ապրում է վարձով:

ԼՂՀ կառավարությունում փախստականների բնակարանների վերաբերյալ վերջերս կայացած քննարկումների արդյունքում որոշվել է փոխհատուցել վարձով ապրող փախստականների բնակվարձը:

Այս քայլը ժամանակավոր կլինի, մինչեւ խնդրին համալիր լուծում տրվի: Փախստականների վերաբերյալ Արցախում եղած վերջին վիճակագրական տվյալները 2007թվականից են: Ապրում է 4130 փախստական ընտանիք՝ մոտ 13 հազար անդամով, նրանցից բուն փախսատկան են մոտ 7 հազարը, մնացածը փախստական ընտանիքների՝ Արցախում ծնված երեխաներ են: Բնակարանային խնդիր ունի փախստականների 28 տոկոսը:

Շրջաններում այդպիսի խնդիր ունի 407 ընտանիք, ընդ որում դրանցից ավելի քան 100-ը ընդհանրապես սեփական տուն չունի: Ստեփանակերտում, որտեղ այդպիսի գույքագրում դեռեւ չի կատարվել, բազմաթիվ ընտանիքներ ապրում են հանրակացարաննրերում կամ ուրիշի հարկի տակ: ԼՂՀ նախագահի հանձնարարկանով կառավարությունում սկսել են փախստականների բնակարանային պայմանների ուսումնասիրությունը՝ խնդիրը վերջնականապես լուծելու համար: Փախստականների հետ համատեղ քննարկումների ժամանակ պայմանական առաջնահերթություններ են որոշվել`առաջին հերթին աջակցություն կստանան այն փախստական ընտանիքները որոնց անդամներից որեւէ մեկը հաշմանդամ է, բազմազավակ են, կամ սպայական կազմին են պատկանում:

Ստեղծված է աշխատանքային խումբ, որը կազմված է եւ կառավարության աշխատակազմի եւ փախստականների ներկայացուցիչներից: Այն ուսումնասիրելու է ընտանիքների խնդիրները` ինչպես խմբային, այնպես էլ անհատական լուծումներ առաջարկելու համար:

Back to top button