Վերլուծական

Ի՞նչ սպասել Սարգսյան- Պուտին հանդիպումից. քաղաքագետների արձագանքը

annanazaryan

 

Մոսկվայում երեկ կայացած Սերժ Սարգսյան- Վլադիմիր Պուտին հանդիպման ընթացքում  ի թիվս գործընկեր երկու պետություններին առնչվող թեմաների՝  քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Հայաստանում ակնկալիքներ կային, որ հանդիպումից հետո Հայաստան մտնող գազի գնի իջեցման մասին հայտարարություն կարվի, սակայն  նախօրեին կառավարությունը որոշում  ընդունեց, որ Ռուսաստանի մի քանի ամիս առաջ  իջեցված գազի գինը կպահպանվի 165 դոլարի սահմանում՝ 1000 խմ դիմաց:

Այդուհանդերձ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ գազի գնի իջեցման հարցում պետք է մի փոքր սպասել։ «Լսել եմ, որ ՀՀ վարչապետն ասել է , որ մոտակա 2 օրվա ընթացքում լավ լուր պետք է լինի։ Միգուցե այս պահին կան տեխնիկական հարցեր։ Ես կարծում եմ, որ դա տեխնիկապես հնարավոր է»։

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝  նախագահներն գազի հարցը քննարկել են. Նա նշեց, որ հարցը քաղաքական կարևորություն ունի ու պետք է սպասել ու տեսնել,  թե Մոսկվան ինչպես կմիջամտի: «Ռուսական բնական մենաշնորհները դժվարությամբ են զիջում իրենց դիրքերը: Եթե բարձրացրել են գները, ապա դժվար թե իջեցնեն: Քաղաքական կարևորություն ունի ու պետք է սպասել ու տեսնել,  թե Մոսկվան որքանով կմիջամտի»,- ասում է։

Գնահատելով կայացած հանդիպումը՝ Սերգեյ Մարկեդոնովը նշեց, որ  չպետք է գերագնահատել այդ հանդիպումը կամ համարել այն բեկումնային, սա աշխատանքային այց էր ու կառուցողական, ասաց:

Սարգսյան- Պուտին հանդիպման ժամանակ ասվեց, որ ռուս-հայկական հարաբերությունները ռազմավարական են, բայց կան նաև օբեկտիվ խնդիրներ:

Ըստ Մարկեդոնովի՝ հավանաբար նկատի է առնվել Ռուսաստանի գործընկերային հարաբերությունը Ադրբեջանի հետ: Նախագահները կարող էին խոսել ու գնահատել ռուս-թուրքական իրավիճակի հարցեր, որոնք ազդեցություն ունեն նաև Հայաստանի վրա: Ղարաբաղյանն խնդրից կարող էին խոսել, նշեց.

Ըստ Մարկեդոնովի, կարող էր խոսվել նաեւ, թե ինչ օգուտներ կարող է ակնկալվել  ԵԱՏՄ-ին անդամակցությունից՝ ավելի առարկայական ու ոչ թե կենացների մակարդակով, «ինչն անում են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն ու  եվրոպացիները՝  բուկլետներ բաժանելով ու քարոզչությամբ», ասաց նա։

«Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, ինչի հետևանքով Ռուսաստանը ճգնաժամի մեջ է հայտնվել:   Շարքային քաղաքացիների դեպքում  նույնպես նկատելի է այն։ Օրինակ՝  դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան նվազել են ու ակնհայտ է, որ դա պայմանավորված է հենց ճգնաժամով: Եվ հարկ է որոշ հարցեր քննարկել այդ թեմայով,  քանի որ հաճախ մարդիկ եզրահանգում են անում, թե  Ռուսաստանը  հուսալի չէ:  Նման հարցեր կան, որոնց մասին նախագահները կարող էին խոսել ու մատնանշել համատեղ գործողությունները», ասում է ռուս քաղաքագետը։

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ Հայաստանի ու Ռուսաստանի միջև գոյություն ունեցող օբեկտիվ խնդիրների գոյության մասին Պուտինի հայտարարությանն անդրադառնալով նշեց, որ դրանք պայմանավորված են աշխարհաքաղաքական զարգացումներով։

Back to top button