Քաղաքական

ԸՕ առաջին հանրային քննարկումը՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ

lusinevasilyan
Չքննարկելի հարցեր չկան,  բոլոր առաջարկությունները մանրամասնորեն քննարկվելու են՝ այսօր ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հրավիրված  հանրային քննարկման ժամանակ, որը, ըստ էության, առաջինն է նախագծի հրապարակումից հետո և խորհրդարանական քննարկումներից առաջ:

Նախընտրել ենք մշակել նախնական տեքստը, հետո լսել առաջարկությունները՝ ասել է Հարությունյանը՝ պատասխանելով այն  մեղադրանքին, թե նախագիծը մշակվել է առանց  ընդդիմադիրների ու քաղաքացիական հասարակության մասնակցության:

«Այս նախագիծը ստեղծելու համար մենք ունեինք 13 աշխատանքային օր: մեկը պետք է կատարեր տեքստ գրելու ծանր, չարքաշ աշխատանքը: Շատ ավելի հեշտ է տեքստի վրա աշխատել և փոփոխություն կատարել, քան զրոյից սկսել: Սա է եղել մեր դիրքորոշումը և այսօր հայտարարում ենք, որ պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկություն»:

Ընդդիմադդիրների հիմնական առաջարկը վերաբերում էր քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակմանը: Այս պահանջը նախագծում չի արտացոլվել,  ինչը աշխատանքային խմբի անդամները պայմանավորում  են հարցի վերաբերյալ ՍԴ որոշմամբ: Հարցին, թե արդյոք այս կետում փոխզիջումներ հնարավոր են, Դավիթ Հարությունյանն այսպես է արձագանքել:

«Պաշտոնական հրապարակման առնչությամբ չենք  պատրաստվում խախտել միջազգային փաստաթղթերում ընդունված սկզբուքները, ՍԴ-ի կողմից 2 անգամ արտահայտվված դիրքորոշումը, բայց եթե բուն նպատակը ընտրական գործընթացի վերահսկողությունն է, ապա պատրաստ ենք որոնել մեխանիզմներ»:

Back to top button