Հասարակություն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան-Թամանյան խաչմերուկում

kangarՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. մարտի 16-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով: Մարտի 16-ից նշված նշանները կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:
Հիշեցնում ենք, որ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով:

Back to top button