ԿարևորՔաղաքական

Վ. Զուբկով. ԼՂ հարցում անհրաժեշտ է պայմանավորվել Ռուսաստանի միջոցով

Ռուսաստանը կարող է հանդես գալ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդ, այսօր Բաքվում ասել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, նախկին վարչապետ Վիկտոր Զուբկովը:

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված բացառիկ հարցազրույցում Զուբկովը նշել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ է պայմանավորվել Ռուսաստանի միջոցով»։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա է վստահության բարձր աստիճան, այդ են վկայում նաև ռուս և ադրբեջանցի պաշտոնյաների բարձր մակարդակով հաճախակի հանդիպումները:

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվա- Անկարա հարաբերություններում առկա լարվածությունը որևէ կերպ չի անդրադառնա Հարավային Կովկասի վրա:

Back to top button