ԿարևորՔաղաքական

Պուտին- Սարգսյան հանդիպումն ավարտվեց (լրացված)

լրացված է ժամը 21։01- ին

Հայ- ռուսական փոխգործակցության առանցքային թեմաները, եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների զարգացման հեռանկարները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերն են քննարկել այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ավելի ուշ ներկա կգտնվի Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հանդիսավոր բացման արարողությանը:  ՌԴ մայրաքաղաքում մարտի 10-29-ը կայանալիք մրցաշարին աշխարհահռչակ 8 մասնակիցների հետ մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Երկու շրջանից բաղկացած այդ ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում կայանալիք չեմպիոնական մրցախաղին:

 

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների մամուլի ծառայությունների հաղորդագրություններում նաեւ մեջբերված է հանդիպման սկզբում պետությունների ղեկավարների խոսքը։

Վ. Պուտին. Հարգելի Սերժ Ազատի, ուրախ եմ տեսնել Ձեզ։

Հարկ չկա բնութագրել մեր երկկողմանի միջպետական հարաբերությունները։ Այդ հարաբերությունները ռազմավարական գործակցությունն է։ Ինձ շատ հաճելի է արձանագրել եւ ընդգծել, որ մեր հարաբերությունները հաջող են զարգանում։ Իհարկե, կան նաեւ օբյեկտիվ բնույթի խնդիրներ, նկատի ունեt նախեւառաջ մեր տնտեսական փոխգործակցություն, թեեu մենք այստեղ հասկանում ենք, որ ընդհանուր առմամբ կաող են բավարարված լինել, թե ինչպես ենք կառուցել մեր հարաբերությունների հիմքը։

Ոչ մի կասկած չունեմ, որ մեր նախորդ տարիների համատեղ որոշումների վրա հենվելով, մենք կարող ենք զարգանալ եւ այդ ուղղությամբ։

Դուք այս տարի ղեկավարում եք ՀԱՊԿ- ն, ես հույս ունեմ, որ կհաջողվի Ձեզ հետ խոսել որպես այս միջազգային կազմակերպության նախագահի, որովհետեւ հենց այն է պատասխանում անվտանգության, ահաբեկչության, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի հարցերին, այն բանի համար, որ մեր սահմաններում հանգիստ լինի։

Դե իսկ Հայաստանի ներկայացուցիչն արդեն ոչ ազգային մակարդաւկով, այլ որպես միջազգային պաշտոնյա, Ձեր գործընկերն այժմ ղեկավարում է մեր առաջատար ինտեգրացիոն տնտեսական միավորումը՝ ԵՏՄ- ն։ Ուստի մենք խոսելու բան ունենք եւ ես շատ ուրախ եմ Ձեզյ տեսնել։ Բարի գալուստ։

Ս. Սարգսյան. Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի

Շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման համար եւ հարյուր տոկոսով համաձայն եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ լավ։ Ընդհանրապես լավ ավանդույթ է հանդիպել տարեսկզբին, որպեսզի ամփոփվեն անցած տարում աշխատանքների արդյունքները, նշագծել ընթացիկ տարվա ուղենիշները։ Մենք ունենք եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում լիարժեք փոխհասկացողություն, եւ մեր հարաբերությունները շատ լավ են զարգանում։ Ցանկանում եմ Ձեզ երախտագիտությունս հայտնել այն պայմանավորվածությունների իրականացման համար, որոնք մենք ձեռք ենք բերել մեր նախորդ հանդիպումների ժամանակ։

Լինելով ՀԱՊԿ նախագահ, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն որոշումների կատարման վրա, որոնք ընդունել ենք ՀԱՊԿ սեպտեմբերյան եւ դեկտեմբերյան նստաշրջաններում։ Մեզ, իհարկե, անհանգտացնում է ՀԱՊԿ պատասխանատվության հարակից գոտում իրավիճակը։ Եւ ինչպես դեկտեմբերյան նստաշրջանի եւ իմ այլ ելույթներում, մեկ անգամ եւս բարձրաձայն հայտարարում եմ, որ մենք վճռականորեն պաշտպանում ենք սիրիական հարցում Ռուսաստանի դիրքորոշումը։ Եվ, իհարկե, մենք ողջունում ենք ռազմական գործողությունների դադարեցման  պայմանավորվածությունը, որը Դուք ձեռք եք բերել Միացյալ Նահանգների հետ։ Դա կարող է լինել այդ հարցի քաղաքական լուծման բանալին։

Այսօր, Վլադիմիր Վլադիմիրի, մեկնարկում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, եւ քանի որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան այդ մրցաշարի հովանավորն է, մենք դրա բացումը նվիրել ենք Հայաստանի անկախության 25- ամյակին։

Այսօր Ռուսաստանի պատմության թանգարանում բացվում է մեծ քաղաքակրթական ցուցահանդես, եւ ես վստահ եմ, որ այդ ցուցահանդեսը դուր կգա Ռուսաստանի քաղաքացիների եւ իր ներդրումը կունենա մեր երկու ժողովուրդների եղբայրության ամրապնդմանը։

Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ Ձեզ անձամբ շնորհակալություն հայտնել այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը ձեռնարկում է ղարաբաղյան հակամարտության լուծման համար։ Մենք հավատարիմ ենք մնում այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Շատ շնորհակալություն։

 

Back to top button