Հասարակություն

ՊԵԿ նորանշանակ նախագահը՝ իր ունեցվածքի եւ մենաշնորհների դեմ պայքարի մասին

hasmikdilanyan
Կառավարության այսօրվա նիստից հետո  ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանից լրագրողները հետաքրքրվել են,  թե ի՞նչ աղբյուրներից են ձևավորվել հայտարարագրում նշված նրա մեծ ֆինանսական միջոցները:

Հովհաննես Հովսեփյանի տեղեկացմամբ, «Հայտարարագրում նշված է, թե այդ եկամուտները որտեղից են, դրանք նվիրատվություններ են»: Դիտարկմանը, թե ովքե՞ր են այդքան մեծ գումարներ նվիրել, նա պատասխանել է. «Իմ եղբայրը: Նա աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում: Պետեկամուտների հայտարարագրում գրված է Հովսեփյան Հակոբ, Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Մոսկվա»:

Հարցին, թե մենաշնորհների դեմ ինչպե՞ս է պայքարելու, Հովհաննես Հովսեփյանը նշեց. «Շատ մարտական»: ՊԵԿ նախագահը փորձել է արագ հեռանալ և հարցին, թե ինչո՞ւ է խուսափում պատասխանել լրագրողների հարցերին, ասաց. «Ես պետք է սկսեմ աշխատել չէ՞, որ կարողանամ Ձեզ հետ շփվել»: Հովհաննես Հովսեփյանը հերքեց նաև այն տեղեկությունները, թե ազատվում է Գագիկ Խաչատրյանի կադրերից. «Նման բան չկա»:

Back to top button