ԿարևորՔաղաքական

Նալբանդյան Լավրով հանդիպմանը քննարկվել են հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ

Մարտի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Հանդիպմանն անդրադարձ արվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանը, պարբերական խորհրդատվությունների անցկացմանը։

Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը մտքեր փոխանակեցին հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ստորագրեցին Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև 2016-2017թթ. խորհրդատվությունների ծրագիրը, որով նախատեսվում է առաջիկա երկու տարիների ընթացքում ԱԳՆ-ների միջև անցկացնել միջազգային, տարածաշրջանային խնդիրների, տեղեկատվական ապահովման, հյուպատոսական և այլ հարցերի վերաբերյալ շուրջ երեք տասնյակ խորհրդատվություններ։

Back to top button