Միջազգային

Թուրք բանաստեղծը «Սու-24»-ի կործանման համար Ռուսաստանից ներողություն է խնդրել

Թուրք բանաստեղծ Հուսեյն Հայդարը պոետիկ ձևով ռուսներից ներողություն է խնդրել իր երկրի ռազմաօդային ուժերի կողմից «Սու-24» ինքնաթիռը հարվածելու և օդաչուի զոհվելու համար: Այս մասին հաղորդում է TASS-ը:

Բանաստեղծությունը Հայդարը վերնագրել է «Ներողություն մեծ ռուս ժողովրդից»: «Մեր աչքի առջև քանդվեցին եղբայրական կապերը»,- գրել է նա:

Հայդարը թվարկել է Ռուսաստանից իրեն հոգեհարազատ մի շարք գեղարվեստական կերպարներ, որոնցից ինքը ներողություն է խնդրում, այդ թվում՝ բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկուց, գրող Մաքսիմ Գորկուց, աշխարհում առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինից, ինչպես նաև ֆաշիզմին հաղթած հերոսներից:

Բանաստեղծությունը ավարտվում է այսպես. «Եվ ծնկաչոք ես ներողություն եմ խնդրում Օլեգ Պեշկովի մորից»:

Back to top button