Տնտեսական

Գազի գինը անփոփոխ կմնա մինչեւ մարտի 31-ը

hasmikdilanyan
Այս տարվա հունվարի 16-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը գործարարները խնդրել էին վարչապետին՝ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում դիմել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը` ներմուծվող գազի սակագնի նվազեցման և արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով:

Վարչապետն ընդգծել էր, որ Ռուսաստանի Դաշնության և այլ գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների առաջընթացն էապես կախված է տնտեսական մրցունակությունը չսահմանափակող էներգակիրների գներից և նշել է, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը, ակնկալվում է ստանալ հարցի դրական լուծում:

Կառավարությունն այսօր հաստատած նախագծով տվել է իր համաձայնությունը. մինչև 2016-ի մարտի 31- ը Հայռուսգազարդ ընկերությունից Հայաստանը գազ կգնի մեկ խորանարդ մետրը 165 ԱՄՆ դոլարով:

Կարդացեք նաև
Close
Back to top button