Միջազգային

Վրաստանն էներգետիկ ինքնաբավ երկիր դառնալու հնարավորություն կունենա

Վրաստանն իրական հնարավորություն ունի առաջիկայում էլեկտրամատակարաման տեսանկյունից դառնալ անկախ երկիր, հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

«Ցավոք՝ Վրաստանը կախման մեջ է հարևանբ երկրներից։ Հատկապես ձմռան ամիսներին սպառվում է ավելի շատ էլեկտրաէներգիա։ Մենք ստիպված ենք լինում այն ստանալ հարևան երկրներից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որ երկիրն ավելի էժան գին կառաջարկի:Այդ երկներն են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան:Սակայն կան բոլոր նախադրյալները, որպեսզի առաջիկայում Վրաստանը դառնա էլեկտրամատակարարման տեսանկյունից անկախ երկիր», փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի խոսքերն է մեջբերում Georgia Online- ը։

Back to top button