Քաղաքական

Ուորլիքը Թբիլիսիում կքննարկի ԼՂ խնդիրը

Թբիլիսիում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Քիչ առաջ ժամանեցի Թբիլիսի և սպասում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելուն»,- գրել է ամերիկացի համանախագահը:

Back to top button