Սպորտ

Հայկական սպորտի ամենադիպուկ հայուհին

arammanukyan

Ժամանակին սպորտը համարվել է միայն տղամարդկանց մենաշնորհը, սակայն այսօր արդեն այդ պատնեշը վերացել է, և մենք կանանց կարող ենք տեսնել ինչպես ֆուտբոլային մարզահագուստով, այնպես էլ բռնցքքամարտի ռինգում, ծանրաձողի առջև ու հրաձգության մրցումներում:  Ի դեպ, պետք է նշեմ, որ հայկական սպորտում վերջին նվաճումը հենց գեղեցիկ սեռին է պատկանում: Բոլորովին վերջերս  Հունգարիայի  Գիոր քաղաքում կայացած հրաձգության Եվրոպայի առաջնությունից  Հայաստանի ընտրանին հայրենիք վերադարձավ մեկ  անհատական արծաթե և թիմային երկու բրոնզե մեդալով:

Մեր ընտրանու կազմում բոլորից հաջող հանդես եկավ  Լիլիթ Մկրտչյանը, որը  նվաճեց արծաթե մեդալ:  Վազող թիրախ, խառը վազք 10 մետր երիտասարների պայքարում հայ մարզուհին խոցեց 366 միավոր և 14 մարզուհիների պայքարում գրավեց 2-րդ տեղը: Սա Լիլիթի արդեն 3-րդ մեդալն է Եվրոպայի առաջնություններում:

Back to top button