Հասարակություն

Երեւան-Մեղրի ճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է

qaratapumՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 7-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել¸ որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է¸ որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Մեղրի 145-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. մոտ 1 խմ ժայռաբեկորը ճանապարհը դարձրել է միակողմանի երթեւեկելի:

Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների հետ համատեղ ճանապարհահատվածը մաքրել են, եւ երթեւեկությունը վերականգնվել է:

Back to top button