Միջազգային

ԵՄ- Թուրքիա գագաթաժողովը երկարաձգվում է. Անկարան պահանջներ է դնում

Եվրամիության եւ Թուրքիայի առաջնորդները որոշել են երկարացնել արտահերթ մեկօրյա գագաթաժողովը, որն անցկացվում է Բրյուսելում։ Նման որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ներկայացրել է փախստականներին առնչվող «նոր գաղափարներ», հայտնում է Բի Բի Սի- ն։

Առաջին նիստից հետո ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ այժմ Անկարան «առաջարկում է ավելին, բայց եւ պահանջում է ավելին»։

Սպասվում է, որ աշխատանքային ճաշի ընթացքում Թուրքիայի վարչապետը կներկայացնի նոր առաջարկները, իսկ երեկոյան գագաթաժողովը կշարունակվի, որպեսզի համաձայնություն ձեռք բերվի։

Եվրոպացի դիվանագետներից մեկի խոսքով՝ Թուրքիան խնդրում է խոստացված 3 մլրդ դոլարից ավելի գումար։ Անկարան պնդում է ԵՄ անդամակցության բանակցություններն արագացնել եւ ԵՄ հետ ոչ անցագրային ռեժիմ սահմանել արդեն այս գարնանը։

Իր կողմից Թուրքիան պատրաստ է ընդունել ոչ սիրիացի փախստականներին, որոնց Եվրոպան մերժել է ապաստան տալ, «Ռոյթերին» հայտնել է դիվանագետը։

Back to top button