Միջազգային

Ավազակները 10 րոպեում թալանել են արգենտինական քաղաքը

Արգենտինայի հյուսիս- արեւելքում գտնվող Բերնարդո դե Իրիգոյեն քաղաքը թալանելու համար զինված խմբավորմանը պահանջվել է ընդամենը 10 րոպե, հայտնում է Բի Բի Սի- ն՝ հղում անելով արգենտինական լրատվամիջոցներին։

Երկու հազար բնակչություն ունեցող քաղաքի վրա նախնական տվյաներով 4 հոգուց բաղկացած խումբը հարձակվել է ուրբաթ օրը, առավոտյան ժամի 9։30- ին։ Հարձակման է ենթարկվել քաղաաքապետարանը, փոստատունը, ոստիկանական բաժինն ու բանկերի բաժանմունքները։

«Ամեն ինչ տեւել է 10 րոպե, շատ արագ։ ճշգրիտ չգիտենք, թե որքան մարդ է եղել խմբում։ Նրանք միաժամանակ մտել են մի քանի շենք»,- հայտնել է նահանգի հասարակական անվտանգության հարցերով քարտուղար Սանտա Ֆե Օմար Պերեյրան։

Հատնի չէ, թե ավազակները որքան գումար են հափշտակել։ Ըստ որոշ գնահատականների՝ այն կազմել է մոտ 280 հազար դոլար։

Հարձակումից հետո կողոպտիչները փոխհրաձգության մեջ են մտել ոստիկանության հետ, որի արդյունքում նրանցից մեկը զոհվել է։

Back to top button