Հասարակություն

Սիրն- անոթային հիվանդությունները երիտասարդանում են

arminegevorgyan

Առողջ սիրտ ունենալու առաջին գրավականը առողջ ապրելակերպն է: Չծխել, չչարաշահել ալկոհոլը,  զբաղվել սպորտով,  հետևել սննդակարգին. միայն այս  դեպքում  հնարավոր կլինի նվազեցնել  սրտի գանգատներով բժշկի դիմելիությունը, պնդում են  մասնագետները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ոչ վարակիչ հիվանդություններից առավել տարածվածը սիրտանոթային հիվանդություններն են, որից տարեկան մահանում է 38 միլիոն  մարդ։

ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանն այսօր նշել է, որ հիվանդությունը երիտասարդացման միտում ունի:

Հայաստանում  արյան շրջանառության համակարգի հիվանդություններից  տարածված են  զարկերակային բարձր  ճնշմամբ պայմանավորված հիվանդությունները, տարածվածությամբ երկրորդ, սակայն մահացության ցուցանիշներով  առաջին տեղն են  զբաղեցնում  ստենոկարդիան,  սրտամկանի սուր ինֆարկտը և ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը՝  ինսուլտը:

Back to top button